Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Chronicles 5

:
Armenian - 2018
1 Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։
2 Թեև Հուդան իր եղբայրների մեջ զորավոր էր, և իշխանը նրանից եղավ, սակայն անդրանիկությունը Հովսեփին տրվեց)։
3 Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները՝ Ենոք, Փաղղուս, Եսրոն և Քարմի։
4 Հովելի որդիները. նրա որդին՝ Սեմայիա, նրա որդին՝ Գոգ, նրա որդին՝ Սեմեի,
5 նրա որդին՝ Միքա, նրա որդին՝ Ռեայիա, նրա որդին՝ Բաաղ։
6 Նրա որդին՝ Բեերա, որին գերի տարավ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը։ Բեերան էր Ռուբենյանների իշխանը։
7 Նրա եղբայրների՝ իրենց տոհմերով ազգահամարի մեջ արձանագրվելիս գլխավորն էր Հեիելը, հետո՝ Զաքարիան
8 և Հովելի որդու՝ Սեմայի որդու՝ Ազազի որդին՝ Բաղան։ Նա բնակվում էր Արոերում՝ մինչև Նաբավ և Բեելմոն։
9 Նա բնակվեց արևելյան կողմում՝ Եփրատ գետից մինչև անապատը, որովհետև նրանց անասունները շատացել էին Գաղաադի երկրում։
10 Սավուղի օրոք նրանք պատերազմեցին հագարացիների դեմ, որոնք իրենց ձեռքով ընկան։ Եվ բնակվեցին նրանց վրաններում՝ Գաղաադի արևելյան բոլոր կողմերում։
11 Գադի որդիները բնակվեցին սրանց դիմաց՝ Բասանի երկրում, մինչև Սելքա։
12 Գլխավորն էր Հովելը, երկրորդը՝ Սափամը, ապա՝ Հունային և Սափատը Բասանում։
13 Նրանց եղբայրներն ըստ իրենց ազգատոհմերի՝ Միքայել, Մեսուղամ, Սաբեե, Հովրե, Հաքան, Զիա և Եբեր՝ այս յոթը։
14 Սրանք Բուզի որդու՝ Հաքդովի որդու՝ Հեսիսայի որդու՝ Միքայելի որդու՝ Գաղաադի որդու՝ Հարոայի որդու՝ Հուրիի որդի Աբիքելի որդիներն էին։
15 Գունիի որդու՝ Աբդիելի որդի Աքին նրանց ազգատոհմի գլխավորն էր։
16 Նրանք բնակվեցին Գաղաադում, Բասանում և դրա գյուղաքաղաքներում և Սարոնի բոլոր ագարակներում՝ մինչև դրանց սահմանները։
17 Նրանք ամենքը ազգահամարի մեջ գրվեցին Հուդայի Հովաթամ թագավորի և Իսրայելի Հերոբովամ թագավորի օրոք։
18 Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։
19 Նրանք պատերազմ մղեցին հագարացիների՝ հետուրացիների, նափեսացիների և նոդաբացիների դեմ
20 և հաղթեցին նրանց։ Հագարացիներն ու բոլոր նրանք, որ նրանց հետ էին, մատնվեցին նրանց ձեռքը, որովհետև պատերազմի ժամանակ նրանք աղաղակեցին Աստծուն, և նա լսեց նրանց աղոթքը, քանի որ նրան էին ապավինել։
21 Նրանք գերեվարեցին նրանց անասունները՝ հիսուն հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ և հարյուր հազար մարդ։
22 Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։
23 Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։
24 Նրանց ազգատոհմերի իշխանները սրանք էին՝ Ափեր, Հեսսի, Եղիել, Եզրիել, Երեմիա, Օդուիա և Հաքդիել, որոնք քաջազուն և անվանի մարդիկ էին, իրենց ազգատոհմերի գլխավորները։
25 Սակայն նրանք ապստամբեցին իրենց հայրերի Աստծու դեմ և պոռնկացան՝ հետևելով այդ երկրի ազգերի աստվածներին, որոնց Աստված բնաջնջել էր նրանց առջևից։
26 Եվ Իսրայելի Աստվածը գրգռեց Ասորեստանի Փուղ թագավորի հոգին, որ նույն ինքը Թագղաթ-Փաղասարն է, և նա գերի տարավ Ռուբենյաններին, Գադյաններին ու Մանասեի կես ցեղին. նրանց տարավ Քաղա, Քաբոր, Հարա և Գոզան գետը, որտեղ մնում են մինչև այսօր։